Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն արցախահայության

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն արցախահայության
16.12.2020 | 21:18

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն արցախահայության, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:


Բանաձևում քաղաքային խորհուրդն արտահայտում է Մոնպելիե քաղաքի բարեկամությունն ու աջակցությունը Արցախի՝ վշտի մեջ հայտնված և իրենց տները լքելու հարկադրված հայ բնակչությանը, կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և մարդասիրական ջանքեր գործադրել, որպեսզի գաղթի տառապանքները չավելանան նաև ռազմական ագրեսիայի պատճառած ծանր հետևանքներին, հայցում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և լիազորել քաղաքապետին այդ կապակցությամբ նամակ ուղղել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին։

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ